կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-11 14:41
Տնտեսական

Արտահանվող ''Միննո'' պլանշետները կլինեն հայկական ''Ոստան'' օպերացիոն համակարգերով

Արտահանվող ''Միննո'' պլանշետները կլինեն հայկական ''Ոստան'' օպերացիոն համակարգերով

Երկուշաբթի օրվանից armtab.org կայքում կտեղադրվի հայկական պլանշետների արտաքին տեսքի, PSB-ի, չիփերի դիզայնի հետ կապված առաջարկությունների ազատ մրցույթի հայտարարություն. լրագրողներին այսօր այս նորությունը հայտնեց «ԱրմԹաբ» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը: Նա կոչ արեց բոլոր ցանկացողներին' դիմել իրենց առաջարկներով ու մասնակից դառնալ հայկական պլանշետների ստեղծման գործընթացներին: Ընկերությունը կօգնի որ կյանքի կոչվեն լավագույն առաջարկները, դրանց հեղինակներին կընդունեն աշխատանքի:

 

Մեկ այլ նորություն էլ հայտնեց Վահան Շաքարյանը' «Միննո» կազմակերպությունն այսօր մեծ համագործակցություն է սկսում «Ինստիգեյթ» ընկերության հետ այկական «Ոստան» օպերացիոն համակարգը ԱՄՆ-ի շուկա մտցնելու համար: Այսինքն' «Միննոյի» արտահանվող պլանշետները կունենան հենց «Ոստան» օպերացիոն համակարգերը:

 

«Դուք չեք պատկերացնում, թե դա ինչ է, դա մի չնաշխարհիկ օպերացիոն ծրագիր է, որի նմանն այս պահին աշխարհում չկա, համենայն դեպս, դեռևս չկա»,- հայտարարեց Վահան Շաքարյանը:

 

Այսօրվա դրությամբ` «Միննո» պլանշետներում տեղադրված է միայն հայերեն ստեղնաշարը, բայց այդ տեսքով շուկա դուրս չի գալու` դրանում ամեն ինչը լինելու է հայկական: Ինչ վերաբերում է պլանշետների գնին, ապա այն դեռ որոշված չէ, բայց դրանք, հավաստիացրեց Վահան Շաքարյանը, կլինեն խիստ մրցակցային գնով' մոտ 50 տոկոսով էժան ճանաչված բրենդներից: Ու, չնայած մատչելիությանը, հայկական պլանշետների աշխատանքային որակն ու պարամետրերը չեն զիջի այդ բրենդներին: