|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Պուտինը Եվրոպային առաջարկել է տնտեսական դաշինք՝ Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն:
Այս մասին ՌԴ վարչապետը գրել է գերմանական Sueddeutsche Zeitung թերթում տպագրած իր հոդվածում: Պուտինի խոսքով՝ ճգնաժամը ցույց տվեց, որ ԵՄ-ի և Ռուսաստանի տնտեսությունները խոցելի են: Նա գրում է, որ Ռուսաստանը առայժմ մեծ կախում ունի հումքային շուկայից, իսկ Եվրոպայի բացերի թվում ՌԴ վարչապետը նշել է տնտեսության ապաինդուստրալացումը, որը հանգեցնում է ԵՄ-ի դիրքերի կորստին շուկաներում, այդ թվում նաև բարձր տեխնոլոգիական ապրանքների շուկայում:
Իրավիճակը փոխելու նպատակով նա առաջարկում է օգտագործել երկու կողմերի տնտեսական համակարգերի դրական կողմերը: Ռուսաստանը կարող է Եվրոպային առաջարկել պաշարներ, ներդրումային կապիտալ, նոր տեխնոլոգիաներ: Եվրոպայի մրցունակությունը բարձրացնելու համար Պուտինը առաջարկում է մտածել միասնական մաքսային տուրքերի և տեխնիկական կարգավորման մասին: