կարևոր
2041 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-14 14:01
Քաղաքական

Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել․ Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին

Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել․ Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, ասել է, որ եթե այդպես է, ապա մնում է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ  են մոտեցումների հստակեցման, փոխանակման համար, փոխանցում է РИА Новости-ին։

«Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք կարող ենք ափսոսանք հայտնել։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումներն իր աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքների փոխանակման, դիրքորոշումների հստակեցման համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլում ընդունվում Փաշինյանի որոշումը և ինչպե՞ս են գնահատում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «դեռևս մնում է ակտուալ»։

«Եվ այն հանդիպումները, որոնք կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում, վկայում են դրա մասին, առնվազն համապատասխան ոլորտներում փոխգործակցության այս ձևաչափի պահանջը մասնակիցների կողմից», - ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ ժամանակ էլ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին։