| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ իրականում ՀՀԿ քարոզարշավով զբաղվում են բոլոր ՀՀԿ-ակաները: Ըստ նրա` այն, ինչ տեսնում ենք ՀՀԿ հանրահավաքներին, ընդամենը սառցաբեկորի գագաթն է:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ քարոզարշավի ժամանակ չենք տեսնում հայտնի ՀՀԿ-ականներին, այդ թվում` իրեն, նա պատասխանեց. «Զարմանալի է, ես հիմա ձեր կողքին եմ, ինձ չե՞ք տեսնում»:
Աշոտյանը նշեց, որ քարոզչական գործունեությունը բազմաշերտ է, և ինքը շատ լավ հասկանում է որոշ շրջանակների բզբզոցներն այդ թեմայով: «Դրանք ուղղակի ժպիտ են առաջացնում: Եթե բզբզալու լինենք, «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքների ներսում այնքան բզբզալու բաներ կան: Այդ մարդիկ թող իրենք անձամբ գնան իրենց հավաքներին, ոչ թե գյուղեգյուղ ընկնեն, իսկ իրենց հիմնական քարոզչական տեսանյութերում այնպես անեն, որ հանկարծ չերևան»,- ասաց նա: