Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինչպես նախագահական եւ խորհրդարանական, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավներին ՀՀԿ-ն մարդկանց մեծ մասին ստիպողաբար է բերում:
Yerkir.am-ի տեղեկություններով` Տարոն Մարգարյանի հետ հանդիպումներին մարդ ապահովելու «սուրբ գործին» է լծվել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակ: Նրան պատկանող սուպերմարկետների ցանցում աշխատողներին արդեն հստակ հրահանգ են տվել, թե ում պետք է ձայն տան մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում:
Ի դեպ, ՍԱՍ-ի` Կենտրոն համայնքում գտնվող սուպերմարկետներից մեկում ուշագրավ դեպք էլ գրացվել է երեկ: Նախ` բոլոր աշխատողներին պարտադրել են մասնակցել Տարոն Մարգարյանի` Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը: Աշխատողներից ոմանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացել, հաջորդ օրը նախազգուշացում են ստացել: Բայց այդքանով սուպերմարկետի ղեկավարությունը չի բավարարվել: Հանդիպմանը չներկայացած աշխատողների չնչին աշխատավարձից պահումներ են կատարել` ակնարկելով, որ նախընտրական քարոզարշավին չմասնակցելը հավասարազոր է աշխատանքից բացակայելուն:
Եվ սա դեռ ամենը չէ: Այս օրերին ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող սուպերմարկետի աշխատողների անձնագրերն են սկսել հավաքել` Երեւանի մեկ այլ համայնքում գրանցելու համար: Մեծ երեւակայություն պետք չէ` հասկանալու համար, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ընտրության օրը կրկնակի քվեարկություն ապահովելու` իշխող Հանրապետականին բնորոշ գործելաոճ: