կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-22 22:19
Հասարակություն

Ընդդիմության տեսակետը հաշվի չեն առել

Ընդդիմության տեսակետը հաշվի չեն առել

Մեկնարկել է Ընտրական օրենսդրության համաժողովը: Համաժողովի բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և այլոք: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգության» և ՀՅԴ-ի տեսակետը ներկայացրեց <Ժառանգություն> խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով նշեց, որ ընդդիմության տեսակետը նոր ընտրական օրենսգրքի շուրջ հաշվի չի առնվել: ԻՍկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հանդես է եկել բաց նամակով:

 

«Պետք է մատչելի դարձնել քվեարկություններին մասնակցած ընտրողների անվանացանկերը, այսինքն գաղտնազերծել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները: Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ սա միակ անհրաժեշտ փոփոխությունն է, բայց առանց դրա մնացած բոլոր բարեփոխումները ոչ մի նշանակություն չեն ունենա, ոչ մի շոշափելի արդյունքի չեն բերի, արդարություն ու թափանցիկություն չեն ապահովի»,- ասված է նամակում:

 

Համաժողովի կազմակերպիչներն են, ՀՀ Ազգային Ժողովը, ՀՀ Կենտրոնական ընտրական հարձնաժողովը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակը: Համաժողովի նպատակն է վերանայել Հայաստանի ներկայացված նոր օրենսգիրքը և ներկայացնել Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ միջազգային տեսակետը: