|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրականում ոչ թե իշխանությունը, այլ մեր զինվորը փակեց թուրքերի դեմը, որ առաջ չգնան. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարծիք հայտնեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:
Ըստ նրա` Ադրբեջանն իր հաշվարկներում սխալվել էր և հաշվի չէր առել մի հանգամանք` կարգին տղերք ունենք` սահմանին կանգնած:
«Հիմա իրավիճակը բավականին բարդ է, ասում են` զորահավաք չկա, բայց կամավորների վերադարձն էլ չի խրախուսվում: Ստացվում է` մոբիլ բանակ չունենք, ինչը, մեղմ ասած, լավ չէ: Գուցե ավելի ճիշտ կլիներ, որ զորահավաք լիներ, որ մոբիլ բանակ ստեղծվեր: Մենք չենք հասկանում մի բան, որ, Ղարաբաղը կորցնելով, մենք Հայաստանն ենք կորցնում»,- ասաց Աղաբաբյանը:
Նրա կարծիքով` իրականում մեր վիճակն այնքան էլ լավ չէ, չնայած, ճիշտ է, մեզ չեն կարող հաղթել, բայց անելիքներ շատ ունենք: