կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-08 20:38
Քաղաքական

«Փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել. Վարդեւանյանը՝ ՔՊ–ի՝ ՍԴ ներկայացրած դիրքորոշման մասին

«Փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել. Վարդեւանյանը՝ ՔՊ–ի՝ ՍԴ ներկայացրած դիրքորոշման մասին

Ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր եւ դրանով իբր մեզ հակադարձելու միջոց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն՝ անդրադառնալով ՔՊ–ի՝ ՍԴ ներկայացրած դիրքորոշմանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։ Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։

Իհարկե «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվար ամսին, իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել, բայց պետք է ըմբռնումով մոտենալ, ի վերջո Արդարադատության նախարարի պաշտոնակատարը բացի այդ կուսակցությանը ՍԴ-ում ներկայացնելուց՝ այլ ծանրաբեռնվածություն ունի։

Ի դեպ,  Ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր եւ դրանով իբր մեզ հակադարձելու միջոց այդ կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։

Հետաքրքիր բացահայտման միջոց է սահմանադրական արդարադատությունը»։