կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-16 04:56
Աշխարհ

Բելգիայում դեռ արտակարգ իրավիճակ է

Բելգիայում դեռ արտակարգ իրավիճակ է
Շաբաթ և կիրակի օրերին Բելգիան հեղեղած անձրևների պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակը շարունակվում է՝ չնայած այն փաստին, որ օդերևութաբանները հայտնել էին, որ երկուշաբթի անձրևներ չեն լինելու: Իշխանությունները հայտնում են, որ այսպիսի ջրհեղեղ վերջին 50 տարիների ընթացքում չի եղել Բելգիայում: Եղանակի ազգային ծառայությունը հայտնել է, որ երկու օրում Բելգիայում այնքան անձրև է եկել, որքան սովորական ժամանակ մեկ ամսում կգար: Երկու օրում մեկ քառակուսի մետրին օրական 60 լիտր անձրևաջուր է թափվել:
Իշխանությունները հայտնել են, որ երեք մարդ է զոհվել հեղեղների պատճառով: Լեսին քաղաքում 60-ամյա կինը խեղդվել է ափերից դուրս եկած Դանդր գետում: Իսկ Բոմանի շրջակայքում 72-ամյա կինը խեղդվել է ավտոմեքենայում այն բանից հետո, երբ նրա ամուսինը կորցրել է մեքենայի նկատմամբ կառավարումը: Այդ շրջանի մեկ այլ բնակչի ջրի հեղեղը ծածկել է տան ճանապարհին: Այդ մասին իմանալով՝ նրա ամուսինն ինքնասպան է եղել: Այս դեպքերից հետո Բելգիայի իշխանությունները կանչել են զինված ուժերին՝ օգնելու տարհանել մարդկանց վտանգավոր վայրերից: