|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հիմալայներում տեղի ունեցած 6.9 բալ մագնիտուդով երկրաշարժը մեծ ավերածություններ է առաջացրել: Փրկարարներին չի հաջողվում մարդկանց օգնություն ցուցաբերել եւ նույնիսկ հայտնաբերել կորածներին, քանի որ սողանքները եւ մուսոնային անձրեւները անանցանելի են դարձրել միակ ճանապարհը, որի միջոցով հնարավոր հասնել Սիկկիմ քաղաքը:
Նախնական տվյալներով` 63 մարդ է մահացել Նեպալում, Տիբեթում եւ Հնդկաստանում. տեղեկացնում է CNN–ը` հավելելով, որ փրկարարական աշխատանքներին մասնակցում է նաեւ ավելի քան 5000 զինվոր: