|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Նախորդ օրերին տեղացած հորդառատ անձրևները Լոռիում մեծ վնաս են հասցրել մարզի մի շարք համայնքների:
Գյուլագարակ, Գարգառ, Ագարակ գյուղերում վնասվել են ցանքատարածություններ, քանդվել են գյուղամիջյան ճանապարհներ: Անձրևաջրերը լցվել են տասնյակ բնակիչների տների նկուղները, ողողել օժանդակ կառույցները: Դժվարանցանելի է դարձել Վանաձոր-Ստեփանավան ավտոմայրուղին:
Նախօրեին Լոռու մարզի փրկարարական ծառայություն գրություն է ստացվել նաև Դարպասի համայքապետից, որ երկար տեղացած անձրևից քանդվել է գյուղի 7-8 նրբանցք, 1.3 կմ հատված գյուղամիջյան ճանապարհից, խցանվել է 150 մ երկարությամբ թունել-սելավատարը:
Քիչ չեն եղել նաև մարզկենտրոն Վանաձորին պատճառված վնասները: Սելավից գոյացած ջրի հոսքերն իրենց հետ ավազ ու քարեր են տեղափոխել փողոցներ` խանգարելով երթևեկին, տուժել են նաև տնակային ավաններն ու քաղաքի ծայրամասային թաղամասերը: