կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-07 15:39
Քաղաքական

Արտակարգ իրավիճակ` Հայաստանում

Արտակարգ իրավիճակ` Հայաստանում

Րաֆֆի Հովհաննիսյանը խուսափում է քաղաքական ձեւակերպումներից եւ համակարգային հարց չի դնում, մինչդեռ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը դնում էր համակարգային հարց՝ իշխանություններին տալով «ավազակապետություն» ձեւակերպումը, եւ կոնկրետ համակարգի դեմ էր պայքարում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող Մարինե Պետրոսյանը:

 

Ըստ նրա` հիմա հասարակությունը քաղաքականապես ավելի հասուն է: «Հիմա արտակարգ իրավիճակ է ստեղծվել, քանի որ ժողովուրդն ասաց, որ չի ընդունում իշխանությանը»,- ասաց Պետրոսյանը` հավելելով, որ այս ընտրություններին մեծ դեր են խաղում սոցիալական ցանցերը, մասնավորապես՝ «Ֆեյսբուքը», որն այս կամ այն հարցը քննարկելու հնարավորություն է տալիս:

 

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ նշեց, որ հասարակությունն ըմբոստացել է ստի եւ կեղծիքի դեմ, եւ ինքը չի կարծում, որ շարժումն անձնավորված է: «Հնարավոր չէ անընդհատ խաբել եւ կեղծել, մեկ է` յուրաքանչյուր սուտ, ի վերջո, ջրի երես է դուրս գալիս»,- ասաց Էդգար Բաղդասարյանը:

 

Նա նաեւ ցավում է, երբ տեսնում է, թե ինչպես են մշակույթի գործիչները միմյանց վրա «վեդրոներով ցեխ շպրտում»: Ըստ Բաղդասարյանի` նման կերպ խաթարվում է մտավորականության տեսակը: