Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայտնի է, որ այսօր պետական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա մասնակցելու է «Ռուսաստան-Հայաստան: Մաքսային միություն» խորագրով երրորդ միջտարածաշրջանային համաժողովին, որին ներկա են լինելու շուրջ 500 հյուրեր` ՌԴ և ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք գործարարներ:
Հայաստանում Պուտինը նախ այցելելու է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայան, այնուհետև ներկա է լինելու համաժողովին, այցելելու է 1988 թվականի երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթող:
Համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությունը: Համաժողովը կազմակերպվել է ՌԴ և ՀՀ նախագահների աշխատակազմների միջոցներով:
Ի դեպ, տպավորություն է, որ ՀՀ-ում արտակարգ իրավիճակ է, մասնավորապես` Երևան-Գյումրի մայրուղում: Ճանապարհն ամբողջությամբ հսկվում է ոստիկանների կողմից, իսկ Գյումրի տանող մայրուղու ամեն 10 մետրին ոստիկաններ են: Գյումրիից Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, քաղաքում նույնպես բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են կայանված, մեծ է ոստիկանների և անվտանգության աշխատակիցների թիվը: