կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 09:47
Քաղաքական

Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան

Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան

«Ժողովուրդը» գրում է, որ վարչապետի փոփոխության արդյունքում ոչ միայն ԱԺ աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում փոփոխություն կլինի, այլև մի քանի նախարարներ ևս «հրաժեշտ կտան» իրենց պաշտոններին. «Նշվում է, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «հրաժեշտ» կտան իրենց պաշտոններին։ Իսկ մյուս նախարարների հրաժարականի հարցն այս պահի դրությամբ դեռևս չի քննարկվում։

 

Ի դեպ նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան՝ փոխարինելով «սառեցված» ԲՀԿ-ական Ավետ Ադոնցին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։