կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-13 16:13
Առանց Կատեգորիա

Էրդողանը դարձյալ մեղադրել է հայկական սփյուռքին

Էրդողանը դարձյալ մեղադրել է հայկական սփյուռքին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան կարող է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալ:

«Թուրքիան որևէ պետության հետ թշնամանքի մեջ չէ: Մենք անցյալում տեղի ունեցած ցավոտ իրադարձությունները ապագայի տեսլականի ձևավորման հարցում երբեք չենք օգտագործել: Մեր ազատագրական պայքարը հաղթանակով պսակելուց հետո այդ բոլոր երկրների հետ նոր հարաբերություններ հաստատեցինք: Նույնը կարող էր լինել նաև Հայաստանի հետ: Պատմությունը պատմաբաններին և գիտնականներին թողնելով` կարող ենք միասին քայլել դեպի ապագա: Հավատում եմ, որ դա դեռ կարելի է: Սակայն Հայկական սփյուռքի մի որոշ հատված հարցին այսպես չի մոտենում, ինչը խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքական Հուրրիեթ օրաթերթը Էրդողանի հայտարարությունը մեկնաբանել է իբրև Պոլսում լույս տեսնող «Ժամանակ»-ի միջոցով Հայաստանին ուղղված պատգամ: Էրդողանը չի մանրամասնել , թե ինչ նկատի ունի ազատագրական պայքար ասելով: Եթե ազատագրական պյքարը ըստ Էրդողանի ծավալապաշտական նկրտումներն են, ապա , Թուրքիայի հարևան երկրները իսկապես անհանգստանալու առիթ ունեն: