կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-27 13:36
Քաղաքական

Սփյուռքին օտարել ենք մեզնից

Սփյուռքին օտարել ենք մեզնից

Ադրբեջանը նպատակ ունի, իսկ մենք` ոչ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւ նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է վերականգնել իր «տարածքային ամբողջականությունը» եւ, այդ միֆն օգտագործելով, փորձում է կոնսոդիլացնել կոնֆլիկտներ ունեցող բոլոր երկրներին ու ընդհանուր շահեր գտնել: Հակառակ սրան` մեզ մոտ խնդրի կարեւորությունը բավականաչափ չի գիտակցվում:

 

«Մենք ունենք գավառական պատկերացումներ: Որեւէ պաշտոնատար անձի գալուց բոլորս իրար ենք խառնվում, եւ հենց նա գնում է, անմիջապես  հանգստանում ենք: Մեր պատկերացումները բավականին պրիմիտիվ են»,- հայտարարեց քաղաքագետը:

 

Անդրադառնալով Ադրբեջանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալուն, Բոզոյանը նկատեց, որ մեր ԱԳՆ-ի սխալները մեկ օրվա պատմություն չունեն. հասկանալի է, որ ԱԳՆ-ն վերջին պահին  ոչինչ անել չէր կարող եւ պետք է նախապես մտածեր այդ մասին:

 

Խոսելով Սփյուռքի մասին` քաղաքագետը հավաստիացրեց` Սփյուռքի հետ մեր հարաբերությունները փչացան տխրահռչակ «ֆուտբոլային քաղաքականության» պատճառով: «Սփյուռքին օտարել ենք մեզանից, մեզ այլ աչքով են նայում, աշխարհում մենք այնպիսի տպավորություն ենք ստեղծել, թե կիսասոված, մեռնող ժողովուրդ ենք, որ հազիվ կարողանում ենք փախչել երկրից»,- հավելեց քաղաքագետը: