|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բաքվում անցկացվող Թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին:
Կիպրոսը բռնազավթած երկրի նախագահը, որն օրեր առաջ ապօրինաբար ներխուժել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք, դարձյալ մեղադրեց Հայաստանին բռնազավթման մեջ: «Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է, որպեսզի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Հայաստանի բռնազավթման հետևանքով 1 մլն մեր եղբայրներ հարկադրված են ապրել սեփական տներից, հայրենիքից հեռու: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նույնպես ասել եմ, որ դա անընդունելի է: Շարունակելու ենք ամեն ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղի խնդիրն ամենակարճ ժամկետներում խաղաղ ճանապարհներով լուծելու համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում haberler.com կայքը: