կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-23 15:30
Տարածաշրջան

Թուրքական կառավարության հերթական մեղադրանքը` հայերին և հայկական սփյուռքին

Թուրքական կառավարության հերթական մեղադրանքը` հայերին և հայկական սփյուռքին

Հայաստանը վախենում է բացել 1915 թ. արխիվները, քանի որ գիտակցում է, որ դրանից հետո ամբողջ աշխարհը կիմանա, որ 1915 թ. դեպքերը հայերի ցեղասպանություն չեն, այլ, ընդհակառակը, եղել է իսլամական բնակչության կոտորած հայ ավազակախմբերի կողմից: Այս մասին ադրբեջանական trend.az կայքին են ասել Թուրքիայի կառավարությունից:

Կառավարությունը նշում է, որ դեռևս 2005 թ. էին դիմել Երևանին` արխիվները բացելու առաջարկությամբ: «Եթե 1915 թ. դեպքերը, իրոք, Հայոց ցեղասպանություն է, ապա Երևանը պատրաստ կլիներ բացել արխիվները»,- ասել են թուրքական կառավարության ներկայացուցիչները:

«Թուրքիայում պահվող արխիվներում կան հազարավոր փաստեր, որոնք ապացուցում են, որ հայերն են սպանել խաղաղ բնակիչներին, ինչպես նաև թուրք պաշտոնյաներին: Հայերը դեռևս ատելություն ունեն թուրքերի հանդեպ, ի տարբերություն թուրքերի: Այն դեպքում, երբ Հայաստանում ոչ մի թուրք չի ապրում, Թուրքիայում հայերն ապրում են առանց որևէ խնդրի: Հայկական լոբբիի գործողություններն ընդդեմ Թուրքիայի առաջին հերթին վնասում են հենց հայաստանաբնակ հայերին: Հայաստանի կառավարությունը պետք է մտածի առաջին հերթին սեփական ժողովրդի մասին»,- նշել են Թուրքիայի կառավարությունից: