|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
MakaryanNews-ը գրում է․ MakaryanNews-ը օրեր առաջ բարձրաձայնել էր այն մասին, որ Հայաստանից ինչ-որ անհատներ վրացի մաքսավորների հետ գործարքի մեջ են մտել և ռեկետի են ենթարկում ՌԴ-ից Հայաստան հեղուկ գազ ներկրողներից: Մասնավորապես, նրանք Հայաստանից ամեն մեքենայի դիմաց 850 դոլար կաշառք են վերցնում, որ վրացական անցակետերում մեքենաները ավելորդ օրերով չպահեն:
Մեր հրապարակումից հետո տեղեկացանք, որ խնդիրը լուծվել է` «մաֆիոզ» խմբերը հետ են կանգնել իրենց ապօրինի գործունեությունից և այլևս այդ 850-ական դոլարները չեն հավաքագրում տնտեսվարողներից:
Հիմա, սակայն, այլ խնդիր է առաջացել: Մեզ ասացին` վրացի մաքսավորները անցակետում հեղուկ գազ ներկրող մեքենաների վարորդներին ինչ-որ հաշվեհամար են տալիս, որպեսզի այդ հաշվեհամարով մեկ տոննայի դիմաց 90 լարի հաշվարկով գումար վճարեն, որ թողնեն` մեքենաներն անարգել անցնեն սահմանը: Այսինքն` ամեն մեքենայի դիմաց 1800 լարի կամ մոտ 700 դոլար գումար են պահանջում: Ստացվում է` հայերը հետ քաշվեցին այդ «բիզնեսից», փոխարեկը վրացիները որոշեցին «օրինականացնել» հայերի դեմ իրակամացվող «ռեկետը»:
Ընդ որում, այդ հաշվեհամարը որևէ պետական մարմնի համար չէ և նշված չէ, թե ինչի կամ որ ծառայության դիմաց պետք է հեղուկ գազ ներկրողները վճարեն այդ գումարը: Այսինքն` ինչ-որ մեկի անձնական հաշվեհամարին են մուտք անում: Եվ դա նաև հարկային փաստաթղթերում չի արտացոլվում, որպեսզի հետո տնտեսվարողների գոնե որպես ծախս ներկայացնեն և դրա դիմաց հարկ չվճարեն:
Սա արդեն պետական մակարդակով լուծվող հարց է, սակայն ՀՀ կառավարությունն ու էկոնոմիկայի նախարարը, փաստացի, ոչինչ չեն անում: