Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 25-ին Ռուսաստանի խորհրդարանն ընդունել է օրենքի ուղղում, որն ապաքրեականացնում է ընտանիքում բռնությունը, գրում է Bild գերմանական պարբերականը։ Այսուհետ, եթե ընտանիքի անդամներից մեկն առաջին անգամ ծեծի է ենթարկում մեկ այլ անդամի, դա կդիտարկվի ոչ թե որպես քրեական հանցագործություն, այլ «վարչական խախտում», ինչը նախատեսում է գումարային տուգանք։ Ազատազրկում նախատեսված է միայն բացառիկ դեպքերի համար։
Ընտանիքում բռնության մասին օրենքի թուլացման համար որպես պատրվակ ներկայացվել են «ռուսական ընտանեկան ավանդույթները»։
Նախագծի նախաձեռնողը «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ Ելենա Միզուլինան է։ Շատ իրավապաշտպաններ, այդ թվում ռուս, նոր օրենքում տեսնում են «բռնության իրավունք ագրեսիվ ամուսինների համար» Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանում օրական տնային բռնության զոհ է դառնում 36 հազար կին՝ ասվում է հոդվածում։
Նշվում է նաև, որ Մոսկվայի իշխանություններն արգելել են նոր օրենքի դեմ ցույցը, որն ակտիվիստները նախատեսում էին անցկացնել հունվարի 28-ին։