|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կոստա Ռիկան լատինաամերիկյան երրորդ երկիրն է, որ օրինականացրել է միասեռ ամուսնությունները, ընդ որում` այդ արմատական որոշումը խորհրդարանը կայացրել է անգիտաբար: Օրենսդիրները, համապատասխան օրենքում փոփոխություններ անելով, կարծել են, թե ընդամենը ինչ-որ ձեւակերպումներ են փոխում, սակայն պարզվել է, որ իրականում, սողանցք են ստեղծել, որը հնարավորություն է տալիս միասեռականներին օրինականորեն ձեւակերպել իրենց հարաբերությունները: Գլխի ընկնելով, թե ինչ է կատարել, պատգամավորները դիմել են երկրի նախագահ Լաուրա Չինչիլիեին, որպեսզի նա օգտվի վետոյի` իր իրավունքից, սակայն նախագահը հրաժարվել է ուղղել պատգամավորների սխալը եւ ստորագրել է օրենքը. տեղեկացնում է NEWSru.com-ը:
Այս կապակցությամբ The Costarican Times թերթը գրել է. «Եթե ազգային ընտրյալների համար նորմ է օրինագծերը չկարդալը, ինչի համար են նրանց վճարում»: Ապա հավելել, որ երկրի նախագահը ճիշտ է արել, որ ստորագրել է օրենքը, որպեսզի պատգամավորները հասկանան` հարկավոր է կարդալ օրինագծերը, այլ ոչ թե մտածել` որտեղ անցկացնել արձակուրդը: