Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եւս հինգ նահանգներ օրինականացրել են մեծահասակների կողմից մարիխուանայի օգտագործումը, իսկ Օրեգոնա նահանգում ընտրողները այն դարձրել են առաջին նահանգը, որը չեղարկել է փոքր քանակությամբ փողոցային թմրանյութերի, ինչպիսիք են կոկաինը, հերոինը եւ մետամֆետամինը, պահպանման համար քրեական պատասխանատվությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Թմրամիջոցների հետ կապված հարցերը ներառվել են 32 նահանգներում առաջարկված 120 նահանգային օրենքների եւ սահմանադրական փոփոխությունների քվեաթերթիկներում:
Օրեգոնայի աջակցությամբ նախաձեռնությունը թույլ կտա փոքր քանակությամբ ծանր թմրանյութերի պատճառով ձերբակալված մարդկանց խուսափել դատավարությունից եւ հնարավոր բանտարկությունից, եթե նրանք 100 դոլար տուգանք վճարեն եւ կախվածությունից ազատվելու կուրս անցնեն:
Առաջարկությանը աջակցել են Օրեգոնայի Դեմոկրատական կուսակցությունը եւ որոշ բժշկական ու բուժքույրական ասոցիացիաներ:
Նյու Ջերսիի եւ Արիզոնայի ընտրողները հաստատել են 21 տարեկանից բարձր մարդկանց համար մարիխուանայի օրինականացման միջոցառումները: Հարավային Դակոտան դարձել է առաջին նահանգը, որի ընտրողները հաստատել են մարիխուանայի օգտագործումը ինչպես հանգստի, այնպես էլ բժշկական նպատակներով:
Մոնտանայի ընտրողները հավանություն են տվել ժամանցային մարիխուանայի, իսկ Միսիսիպին՝ բժշկական մարիխուանայի օրինականացմանը: