կարևոր
3298 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-06 17:54
Քաղաքական

Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ ՀԱՊԿ-ը կլքի Հայաստանին

Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ ՀԱՊԿ-ը կլքի Հայաստանին

Հայաստանը հրաժարվել է մասնակցել օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում Ռոսգվարդիայի ղեկավարությամբ անկցավելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժույոթւններին։ Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունից հայտնել են՝ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախարարոթյունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ: 2024 թ-ի փետրվարին ՀՀ վարչապետը հայտարարեց ՀԱՊԿ-ին Երեւանի մասնակցության սառեցման մասին։ Ավելի ուշ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը նաեւ հայտնել է՝ 2024 թ-ին ՀԱՊԿ-ին ՀՀ-ն անդամավճաչ չի վճարելու։ Ի՞նչ է սա՝ Երեւանի քաղաքական դեմա՞րշ, թե՞ ռազմավարական քայլ ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«ՀԱՊԿ ղեկավարությունը դեռեւս չի մեկնաբանել Հայաստանի որոշումը։ Սակայն այս համատեքստում ՀԱՊԿ զորավարժոթյուններին չմասնակցելը կարելի է դիտարկել որպես արտաքին քաղաքական եւ ռազմական կապերի դիվերսիֆիկացման ձգտում՝ քաղաքականության լեզվով ասած։ Հայաստանը նաեւ բողոքում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին ըմբռնման բացակայությունից՝ դա իր համար անվանելով «ֆունդամենտալ խնդիր»: Միեւնույն ժամանակ, այն ավելի ու ավելի է կենտրոնանում սեփական պաշտպանունակության ամրապնդման եւ ԱՄՆ - ի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ երկկողմ ռազմական համագործակցության զարգացման վրա», - նշել է Տարասովը։

Նրա խոսքով՝ դա սկսում է վերածվել սեփական անվտանգության ապահովման ռազմավրության փոփոխության եւ արտաքին քաղաքական նոր առաջնահերթությունների ավելի բացահայտ ցուցադրման:

«Մինչ այդ Հայաստանը հրաժարվել էր Ռուսաստանի միջնորդությունից Ադրբեջանի հետ երկխոսության մեջ, որպեսզի «դեմ առ դեմ» մնա նրա, Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ։ Ուստի ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու նրա ներկայիս որոշումը նշանակում է լարվածության նոր փուլ, բայց որոշակի դժվարություննեւով։ Բաքուն շարունակում է ճնշում գործադրել Երեւանի վրա, որպեսզի վերջինս ընդունի իր խաղաղ կարգավորման պայմանները։ Մինչ այդ Բաքվի կողմից վճռական էսկալացիայից զերծ էր մնում միայն ՀԱՊԿ-ի միջամտության սպառնալիքը։ Հիմա այդ փաստարկը վերանում է», - պարզաբանում է քաղաքագետը։

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ միեւնույն ժամանակ Արեւմուտքը, որը հանդես է գալիս մարտավարական գործընկերոջ, բայց ոչ ռազմավարական դաշնակցի դերում, չի ստանձնում Հայաստանի անվտանգության եւ նրա տարածքային ամբողջականության պահպանման երաշխավորի կարգավիճակ: «Նա հարաբերություններ չունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, խնդիրներ՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ, եւ աշխարհաքաղաքական իրավիճակում փակուղի է։ Այդ մասին վկայում են հենց Փաշինյանի խոսքերը, որը նախընտրում է պատկերավոր պատասխաններ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ։ Ուստի կարելի է ասել՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի