Միասին կարող ենք
կարևոր
1585 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 18:13
Քաղաքական

Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. Հակոբ Բադալյան

Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Բազմիցս գրել եմ նախընտրական շրջանում, որ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավորությունն է, պատեհությունը: Շատերի համար թերեւս բարդ է դա ընկալելը: Բարդ է պատկերացնելը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստացավ այնպիսի բովանդակություն 2020-ից հետո, որ նրա համար իշխանությունը պահելը հիմա ավելի դյուրին գործ է, քան իշխանությունից հեռանալը, իշխանությունը թողնելը:

Սամվել Կարապետյանի գործոնը այդ իմաստով էլ Փաշինյանի համար ժամանակի ու տարածության մեջ պատմական պատեհություն էր, եւ գուցե վերջինը: Դրանից հետո նրա համար իշխանությունը պահելը միայն ու միայն բարդանալու է, իսկ ահա իշխանությունից հեռանալը երբեք չի դյուրանալու:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել իր հաղթանակի մասին դեռեւս ձայների հաշվարկի գործընթացի մեկնարկին, վկայում է, որ նա պատկերացնում է դա: Բայց, իհարկե, մի բան է պատկերացնել, մեկ այլ բան՝ գտնել լուծում պատկերացրած բարդությունից: Նիկոլ Փաշինյանը լուծում ընտրեց՝ խճճվելը:

Հիմա Հայաստանում որեւէ ակտուալ ընդդիմության խնդիրն ավելի է պարզվել՝ տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը՝ հավաքական իմաստով Հայաստանը, այլ ոչ թե միայն աշխարհագրական ու վարչական: Տարանջատել, որ Հայաստանն էլ չխճճվի Փաշինյանի հետ:

Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ: Այս ընտրությունից հետո դա այլեւս արդիական չէ: Պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից»: