կարևոր
676 դիտում, 51 րոպե առաջ - 2026-10-16 23:59
Աշխարհ

Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրում. Լուկաշենկո

Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Վաշինգտոնից կախված լինելու պատճառով։

«ԱՄՆ նախագահը կարող է դադարեցնել ճնշումը Կիևի նկատմամբ, սակայն այդ դեպքում Ուկրաինան կարող է զրկվել հետախուզական տվյալներից և սպառազինությունից։

Դասը հետևյալն է․ երբեք կախվածության մեջ մի՛ հայտնվեք, հատկապես՝ խոշոր տերություններից։ Բարեկամություն արեք նրանց հետ։

Արեք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նրանք պահպանեն բարեկամական հարաբերությունները ձեզ հետ»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար եկել է նոր նախագահ ընտրելու ժամանակը։