|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։
Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը և Դավիթ Ղազինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։
Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստության հատկանիշներով։ Վերջինս առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ որևէմեկի հետ ոչինչ չի խոսել այդ թեմայով:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Դատախազությունը նման միջնորդություն էր ներկայացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազինյանը պատգամավորի թեկնածու է և օգտվում է օրենքով սահմանված անձեռնմխելիությունից։
Ղազինյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ԿԸՀ նիստից հետո հայտարարել էր, որ ներկայացված միջնորդությունը բավարար իրավական հիմքեր չի պարունակում։ «Որևէ տվյալ չի եղել, նման միջնորդություն տևական ժամանակ չէի հանդիպել»,- նշել էր նա»։