Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարելի է նկատել, որ Արամ Զավենիչը կամ նրա ընկերները հրապարակ են գալիս, երբ խոսում է Ռոբերտ Քոչարյանը: Կարելի է ասել, որ Զավենիչը և նրա ընկերները ապրում են հանուն Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու համար, քանզի այլ արժեք նրան չունեն և չեն էլ ունեցել: Զուտ մարդկային տեսակետից դա իսկական ողբերգություն է լինել հավերժ աբիժնիկ և ապրել հանուն ընդդեմի: Սակայն նման մարդիկ ժամանակի ընթացքում վտանգավոր են դառնում նաև հանրության համար, քանի որ կարող են դառնալ օտար ուժերի համար օգտագործվող օբյեկտներ:
Այս անձնավորությունը հայտնի դարձավ հանրությանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո: Այն ժամանակ, քաղաքացիական բախումներից խուսափելու համար Արամ Զավենիչին առաջարկեցին վարչապետի պաշտոնը ոչ իր անձնական արժանիքների համար: Նա բախտ էր ունեցել լինել Վազգեն Սարգսյանի եղբայրը և այդ հանգամանքն հաշվի առնելով էլ նրան առաջակեցին ղեկավարել այն ժամանակ կառավարությունը խուսափելու համար քաղաքական ցնցումներից: Արամ Զավենիչը ոչ միայն կառավարչական հմտություններ չուներ, այլև զրոյական պատկերացումներ ուներ նաև քաղաքականությունից: Ճակատագրի բերումով դառնալով վարչապետ նա այդպես էլ չկարողացավ գտնել իր տեղն ու դերը երկրի քաղաքական համակարգում, և արդյունքում մի քանի ամիս անց հեռացվեց իշխանությունից:
Դրանից հետո նա կամ պետք է դուրս գար քաղաքականությունից, կամ էլ հայտնվեր ընդդիմադիր դաշտում: Ինքը ընտրեց երկրորդ տարբերակը: Այն, որ նա դարձավ ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը հասկանալի էր և տրամաբանված: Մարդը չէր կարող հեռացվեր իշխանությունից և մնալ իշխանամետ դիրքերում: Եվ տրամաբանական էր, որ 2003 թ.-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններում նա հանդես եկավ ընդդիմադիր դիրքերից: Նորից կրկնենք, որ Արամ Զավենիչի կենսագրության 1999-ից մինչև 2003 թվականների հանդեպ ոչ մի պրետենզիա չի կարող լինել:
Սակայն այն ինչ կատարվեց 2003 թ.-ի Վրաստանում «Վարդերի» հեղափոխությունից հետո Արամ Զավենիչի հոգու մեջ կարելի է մեկ բանով բնութագրել՝ աշխարահայացքային երկրաշարժի նման մի բան: Արամ Զավենիչը եկավ այն եզրակացության, որ հետխորհրդային հանրապետություններում իշխանափոխությունը հնարավոր է, երբ ընդդիմությունը հանդես է գալիս հակառուսական և խիստ արևմտամետ դիրքերից: «Վարդերի» հեղափոխությունից հետո Արամ Զավենիչը երկար ժամանակ նարնջագույն փոխկապ էր կրում: Հավանաբար հույս ունենալով, որ կնկատվի համապատասխան շրջանակների կողմից, և նկատվեց ու հրավիրվեց ԱՄՆ, քաղաքական «դասընթացների»:
Սակայն այդ «դասընթացներն» էլ չօգնեցին: Ավելին՝ Վազգեն Սարգսյանի եղբոր հակառուսական հռետորաբանությունը ցույց տվեց նրա կատարյալ անսկզբունքայնությունը՝ որպես մարդու: Նույնիսկ չարժե ասել, թե ինչպիսին կլիներ Վազգենի արձագանքը, եթե նա ողջ լիներ և տեսներ եղբոր՝ Արամի մարդկային կերպարանափոխումը:
Շատերը կարող են ասել, որ Արամի հակառուսությունը կարող է կապված լինել հոկտեմբերի 27-ի հետ որտեղ իբրև նրա հետևում կարող էին կանգնած լինել ռուսները:
Այն, որ ռուսները կապ չեն ունեցել դրա, այլ ճիշտ հակառակը, հասկանալի է բոլորի համար: Ավելին՝ Մոսկվայում այնքան էին ցնցված հոկտեմբերի 27-ից, որ այնտեղի որոշ շրջանակներ (մասնավորապես կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը) հայտարարեցին, որ այլևս երբեք չեն այցելի Հայաստան:
Ավելին` հոկտեմբերի 27-ից հետո, երբ Զավենիչը մեկնեց Մոսկվա մեծ հույսեր էր կապում Պուտինի հետ հարաբերություններ հաստատելու ակնկալիքով:
Սակայն, երբ նա կորցրեց իշխանությունը Պուտինն արդեն իրեն քիչ էր հետաքրքրում:
Նրա սիրտը ուզում էր իշխանություն, իսկ դրան հասնելու համար նրան համոզել էին, որ դրա համար նա պիտի դառնար հայկական «Սաակաշվիլի»: Սակայն այն ժամանակ, Արամ Զավենիչի «Սաակաշվիլիի» դառնալու «հացը» փախցրեց Արթուր Բաղդասարյանը: Իսկ 2008 թ.-ին գլխավոր ընդդիմության լիդերի դերակատարումն իր վրա վերցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Վերջինիս պլաններում Արամ Զավենիչին վերապահված էր բացառապես «հարսանյաց գեներալի» ֆունկցիան: Տեր-Պետրոսյանի համար անչափ կարևոր էր, որպեսզի նա դառնար նաև հոկտեմբերի 27-ի զոհերի իրավահաջորդների քաղաքական պաշտպանը:
«Արևմտամետ» դարձաց Արամ Զավենիչը հայտնվելով Տեր-Պետրոսյանի թիմում՝ կատարեց իր երկրորդ անսկզբունքային քայլը:
Քանզի ժամանակին Վազգեն Սարգսյանին և Տեր-Պետրոսյանին բաժանեց Ղարաբաղի հարցի շուրջ սկզբունքային գաղափարական բանավեճը: Իսկ 2008 թ.-ին Տեր-Պետրոսյանը չէր հրաժարվել իր տեսակետից Ղարաբաղի հարցումն, որի պատճառով էլ իր դեմ ժամանակին դուրս էր եկել Վազգեն Սարգսյանը:
Հայտնվելով Տեր-Պետրոսյանի ճամբարում, Արամ Զավենիչը ցույց տվեց, որ իր համար լրջագույն քաղաքական և գաղափարական խնդիրները գրոշի արժեք չունեն: Եթե Քոչարյանի դեմ դուրս գար նաև Ալիևը, ապա առանց կասկածի Արամ Զավենիչը կարող էր հայտնվել ադրբեջանցիների ճամբարում, քանզի նրա միակ և հիմնական նպատակը ցանկացած գնով իշխանության հասնելն էր:
2008 թ.-ից հետո, երբ ընդդիմությունը պարտություն կրեց Արամ Զավենիչը քցեց Տեր-Պետրոսյանին և կրկին «վերհիշեց» իր այն թեզը, թե միայն հակառուսական ընդդիմությանը Արևմուտքը կարող է աջակցել: Իսկ մնացած տարբերակներում հայկական ընդդիմությունը կմնա միայնակ, առանց աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցության՝ որպես հիմնավորում նա հղում էր անում 2003-ի և 2008-ի անհաջող իշխանափոխության օրինակները:
Սակայն ամենազավեշտալին այն էր, որ 2013-ին, երբ քննարկվում էր Հայաստանի ասոցացման հարցը, նա հրապարակավ հայտարարում էր, որ «... հանուն ասոցացման կարելի է նաև Ղարաբաղի հարցում գնալ զիջումների ...»:
Արամ Զավենիչի բարոյական անկումը այդ ժամանակ արդեն ամբողջական բնույթ ուներ:
Այս մարդը դարձել էր 100 տոկոսանոց հակապետական և հակահանրային անձնավորություն: Մարդ, ով սկզբից դավաճանեց և ուրացավ իր եղբոր անցած ուղղուն, հետո փորձեց դառնալ հայկական «Սաակաշվիլի», իսկ վերջում պատրաստակամություն հայտնեց ուրանալ նաև Արցախը, որտեղ ի դեպ դրված է նաև Վազգեն Սարգսյանի արձանը:
Այստեղ է, որ ասում են հարազատին դավաճանողը, կդավաճանի նաև սեփական հայրենիքը:
Զավենիչը իր անցած ուղղու բոլոր անհաջողություններից այնքան էր բարդույթավորված, որ կորցրել էր իր քաղաքական տարրական բնազդները: Նա արդեն դարձել էր սպառված մարդ և անցել էր քաղաքական «թոշակի», երբ հանկարծ եկան 2018-ի իրադարձությունները: Զավենիչը չպաշտպանեց Փաշինյանի հեղափոխությունը, որոհետև չէր հավատում նրա հաջողությանը, քանզի չէր տեսնում աշխարհաքաղաքական գործոնը: Բացի այդ թոշակի անցած մարդուն դժվար էր ռիսկի դիմել մտնելու համար մի իրադարձության մեջ, որի արդյունքում նա կարող էր կորցնել և իր հանգստությունը, և իր «թոշակը»:
Սակայն անհաջողակ Զավենիչը նույնիսկ այս հարցում սխալվեց և հայտնվեց Փաշինյանի կողմից մերժվածների շարքում:
Այսօր նա փորձում է մեղանչել Փաշինյանի մոտ, որպեսզի ստանա թեկուզ և իշխանության փոքրիկ փայը: Մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանի գործոնի առկայության դեպքում Զավենիչը շանս է ստացել «ակտիվ ծառայություններ» մատուցել Փաշինյանին այս հարցում: Հենց այս հանգամանքով է պայմանավորված Զավենիչի ակտիվությունը կապված ՀՀ 2-րդ նախագահի հետ:
Սակայն Փաշինյանը այլևս երբեք Զավենիչի ծառայությունների կարիքը չի զգա:
Նախ անհաջողակ Զավենիչի հետ համագործակցելը վատ ազդանշան է: Ով նրա հետ համագործակցել է և հայտնվել է պատմության աղբարկղում:
Երկրորդ Զավենիչը ունի գրեթե զրոյական վարկանիշ, բացի այդ նրա անսկզբունքայնության մասին մարդիկ գերադասում են չխոսել, բացառապես Վազգենի հիշողության հանդեպ հարգանքի պատճառով:
Բացի այդ հակառուսական համբավ ունեցող Զավենիչը իշխանության մեջ հայտնվելուց հետո կարող է լրացուցիչ բարդացնել, առանց այդ էլ ոչ նորմալ հարաբերությունները Փաշինյանի և Պուտինի միջև:
Այս ամենը Զավենիչը բնազդորեն զգում է և Փաշինյանի հանդեպ քծնանքի երեկոները, գերադասում է դնել իր «վեցնոցների» վրա: Համ ինքը շատ չի երևա, համ էլ քծնանքի դոզան կպահպանվի:
Ահա այս հաշվարկով է շարժվում ու գործում Արամ Զավենիչը: Մարդ, որին բարև տալը դարձել է ամոթալի մի բան:
Սա է իրականությունը: