|
Փոխարժեքներ
11 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
«Ադրբեջանական որոգայթ
Գերնանիայի հետախուզության նախկին պետը լրտեսել է ի օգուտ Ադրբեջանի։ Մի քանի օր է այս լուրցը ցնցում է Գերմանիան և ամբողջ Եվրոպան։ Խավիարային դիվանագիտության շրջանակներում Ադրբեջանը կաշառել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, Եվրախորհրդարանի պատգամավորների։ Ադրբեջանական laundromat-ով 2.9 մլրդ ԱՄՆ դոլար է ուղղվել արևմտյան քաղաքական գործիչներին կաշառելու համար։ Սրան ավելացնենք նաև տարբեր լոբբիստական ընկերությունների միջոցով ֆորմալ առումով ծախսված միլիոնները․․․
Այո, Ադրբեջանը փող չէր խնայում տարատեսակ «ծառայություններ» և տեղեկություններ ստանալու համար։ Բայց ո՞վ կհանդգնել մտածել, որ այդ գայթակղությանը չէր դիմանա Գերմանիայի գլխավոր հետախույզը։
Դե իսկ հիմա հարց․ ի՞սկ Հայաստանում ադրբեջանասերների բանակի ձևավորման, պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձևավորման համար նրանք փող չե՞ն ծախսել, մարդ չե՞ն հավաքագրել, գործակալների և ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել։
Այս հարցին չի կարելի մատների արանքով նայել, սա երկրի լինել-չլինելու հարց է․․․»։