Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև նպատակ ունի բանակում բարեփոխումներին նպաստելու, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բանակի խնդիրների մի մասը հնարավոր չի լինելու բանակի բարեփոխումներով լուծել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
«Պարբերաբար աշխատում ենք, լուծումը շատ բարդ է, մեկ քայլով հնարավոր չէ լուծել խնդիրները»,-ասաց նա։
Ինչպե՞ս էին Ստեփանակերտի նույն՝ զինվորի ինքնասպանություն կատարած, զորամասում հայտնվել բարձրաստիճան այդքան պաշտոնյաների որդիներ՝ հարցին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Խնդիրը խորքաին է և բազմաշերտ, մենք գնում ենք լուծումների ճանապարհով, ես համոզված եմ, որ լուծումները տեսանելի կլինեն։ Բանակը փակ կառույց է, դժվար է խոսել, բայց այն, որ վարչապետի օրակարգում է այդ խնդիրները լուծելը, միանշանակ է»։
Արմեն Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ շուտով կհրապարակվի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որից էլ պարզ կլինի մեր անվտանգության՝ կառավարության գնահատումները։
Մանրամասն՝ տեսանյութում․