Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի դպրոցներից մեկում աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ կամավորության սկզբունքով ամեն օր մնում են մինչև ուշ երեկո և քողարկիչ ցանցեր պատրաստում բանակի համար։
Նախաձեռնությունը Դավիթ Աղաջանյանինն է, որը պատերազմական օրերին Մոսկվայից տեղափոխվել է Երևան և տարբեր նախաձեռնություններով փորձում է թեթևացնել բանակի կարիքները։
«Սկզբից սկսեցի հենց իմ միջոցներով․ հրավիրեցի մարդկանց, ովքեր մասնագետ էին քողարկիչ ցանցեր պատրաստելու գործում, սովորեցի, հետո հավաքեցի խումբ, իրենց սովորեցրի։ Բացեցինք առաջին մասնաճյուղը։ Այս պահին արդեն ունենք 5 մասնաճյուղ, հիմա այստեղից գնալու ենք 6-րդը բացենք»,-Yerkir.am-ին ասաց Դավիթ Աղաջանյանը։
Ցանցեր գործող կամավորներից՝ Իրինա Մինասյանն ասաց, որ իրենք մեկը մյուսին տեղեկացրել ու հավաքվել են Ֆեյսբուք սոցիալական ցանցով։
«Այնպիսի արձագանք եղավ, որ մարդկանց ուղղակի երեկոյան ժամը 8-ին զոռով ենք տուն ուղարկում։ Մարդիկ ուզում են գալ, մասնակցել, որ օր առաջ այս պատերազմը ավարտվի ու իրենք մասնակից լինեն դրան։ Բացի դրանից, այս աշխատանքը թերապևտիկ նշանակություն էլ է ունենում, որ զբաղվում են պիտանի գործով և անընդհատ այդ նյարդայնացած վիճակում չեն լինում»,-ասաց նա։
Դավիթ Աղաջանյանը համարում է, որ այս օրերին ամեն աշխատունակ քաղաքացի օրական գոնե մի քանի ժամ պետք է զբաղվի ինչ-որ բանով, որը կօգնի առաջնագծի մեր եղբայրներին։ Նա նշում է, որ բազմաթիվ նախաձեռնություններ կան, յուրաքանչյուրին կարելի է միանալ՝ սկսած քողարկիչ ցանցեր գործելուց, վերջացրած անձրևանոցներ, պատգարակներ, քնապարկեր կարելով, որ տարբեր քաղաքացիներ նախաձեռնում են։
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․