|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրել է․
«Ուզո՞ւմ եք՝ ջնջեք մեր Հերոսների դիմանկարները, ուզո՞ւմ եք՝ ձեր հեռուստաալիքների եթերներում, Telegram-յան ալիքներում ու տարբեր YouTube-ներում առավոտից երեկո պտտեցրեք ձեր «բերանով երգիչներին» ու «ուրիշ տեղով երգչուհիներին», ուզո՞ւմ եք՝ դպրոցներից հանեք այն մարդկանց Հիշատակի ու Փառքի անկյունները, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի, ուզո՞ւմ եք՝ բոլորդ միասին հրապարակներում թուրքական կամ ադրբեջանական մուղամներ երգեք…
Սա ոչինչ չի փոխի։ Հայերի մեծամասնությունն ընտրել է հայ մնալ, այլ ոչ թե վերածվել սպանդի տանվող զանգվածի։
Եվ ամենակարևորը՝ ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է, և նույնիսկ դուք՝ ձեր քաղաքական ահաբեկչությամբ, ստով, ատելությամբ ու թուրք-ադրբեջանցի մարդասպանների առաջ խոնարհվելով, չեք կարող փոխել այս օրինաչափությունը»։