Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանիայի քաղաքացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ թագավորությունը գտնվում է քաղաքական ծանր ճգնաժամում, որից դուրս գալու համար անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Լրատվամիջոցի կողմից` մայիսի 24-ին 1000 մարդու շրջանում անցկացված հարցումից պարզ է դառնում, որ ներկայիս տիրող իրավիճակը ճգնաժամային է, միևնույն ժամանակ, հակառակ կարծիքին է հարցվածների 27 տոկոսը:
Ընդ որում հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ժամանակն է հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման մասին: 36 տոկոսը, սակայն, այդպես չի կարծում:
Սոցիալական հարցումը ցույց է տվել նաև, որ բրիտանացիների մեկ քառորդը վստահ է, որ Բրիտանիան վերջին մի քանի տարվա ընթացքում ավելի տարանջատված է դարձել: Այսպես է պատասխանել հարցվածների 73 տոկոսը, հակառակ կարծիքին է հարցվածների 10 տոկոսը: Հարցվածների 6 տոկոսը,սակայն, չի կարողացել կողմնորոշվել այս հարցում:
Նշենք, որ հետազոտությունն տեղի է ունեցել է այն օրը, երբ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի` Brexit-ն իրականացնել չկարողանալու պատճառով: