Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական մեծամասնությունն իրեն կամակոր, չարաճճի երեխայի պես է պահում․ ինչ ուզել է՝ ստացել է, հիմա էլ իրեն թվում է, թե պիտի ուզի ՍԴ խաղալիքը, ով չտվեց՝ պատժել նրան․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսում։
«Ես այս կենցաղի մակարդակի իջեցրի, որ շատերի համար պարզ լինի, որ ՍԴ-ն իսկապես խաղալիք չէ, ոչ էլ քաղաքական մեծամասնության հլու-հնազանդ ենթական։ Որ օրը ՍԴ-ն դարձավ քաղաքական մեծամասնության ցանկությունները կատարող, այդ պահից սկսած՝ մենք ոչ միայն չենք ունենալու ՍԴ, այլև ընդհանրապես պետք է մոռանանք Սահմանադրության արդյունավետ կենսագործման մասին»,-ասաց նա։
Արծվիկ ՄԻանսյանի համար տարօրինակ է, որ երբեմն ասում են՝ ՍԴ-ն մեզ ինչո՞վ է խանգարում․ «Բա որ չի խանգարում, ինչի՞ եք հարձակվել։ Ակնհայտ է, չէ՞, որ խանգարում է։ Ակնհայտ է, չէ՞, որ երբ դուք ասում եք՝ այսինչ մարդը մեղավոր է, մի հատ էլ ռեպորտաժ եք պատրաստում, իսկ դատարանն ասում է՝ դու իրավունք չունես նման մեղադրանք հաստատելու, դու ո՞վ ես, որ նման մեղադրանք ես հաստատում, խանգարում է։ Այդ ժամանակ ասում եք՝ հլա մի րոպե, այդ ՍԴ-ն ո՞վ դարձավ, որ մեզ տենց բան է ասում։ Սա կամակոր երեխայի անբացատրելի ցանկությունների դրսևորում է»։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Արցախի հարցի կարգավորման գործընթացում էլ ՍԴ-ն կարող է զսպաշապիկ դառնալ ՀՀ իշխանությունների համար, Մինասյանը պատասխանեց՝ ակնհայտ է, որ ՍԴ-ն Սահմանադրության իր լիազորություների շրջանակում զսպաշապիկ է ցանկացած իշխանության համար։
«Որպես Սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմին Սահմանադրության անմիջական գործադրման պատասխանատուն է ՍԴ-ն։ Իսկ Սահմանադրությունը հստակ ամրագրում է թե՛ տարածքային ամբողջականության, թե՛ ցանկացած միջազգային փաստաթղթի դեպքում, որոնք վերաբերում են տարածքներին, ֆինանսական պարտավորություններին, այնպիսի գործընթացների, որոնք երկրի պետական կառավարման համակարգում էական դերակատարություն են ունենում, ՍԴ-ն իր վերջանական խոսքն ասելու իրավասությամբ օժտված է։ Եվ պարզ է, որ ցանկացած քաղաքական իշխանություն նման ՍԴ-ի պայմաններում, որը չի կիրսում իր տեսակետները, տեսնելու է հակառակորդի, մի ինստիտուտի, որը կարող է ցանկացած պահի իր «վայ մտադրություններին» ասել՝ ո՛չ»,-պարզաբանեց Արծվիկ Մինասյանը։
Աննա Բալյան