Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ կառավարությունը պատգամավորներից ստացել է 326 առաջարկություն: Ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի` բարձրացված հարցադրումների հիմնական մասը վերաբերում է 2014 թվականի պետբյուջեի նախագծում տարբեր նպատակների ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ դրանց համար գումարների ավելացմանը, ինչպես նաեւ որոշ ծախսատեսակների վերաբաշխմանը: Դրա հետ մեկտեղ, ներկայացվել են նաեւ բյուջետային եկամուտների ավելացմանը վերաբերող ու ընդհանուր բնույթի հարցադրումներ: Առաջարկվել են լրացուցիչ եկամուտներ` 196 միլիարդ դրամի չափով, եւ լրացուցիչ ծախսեր` 299 միլիարդ դրամի չափով:
Ներկայացված առաջարկությունների քննարկման արդյունքում կառավարությունն ընդունելի կամ մասնակի ընդունելի է համարել 31 առաջարկություն, եւս 208 առաջարկության տրվել են պարզաբանումներ, կամ կառավարությունը հարմար է համարել քննարկել դրանք առաջիկա բյուջետային տարիներին, ընդունելի չի համարել 87 առաջարկություն:
«Եթե կոնցեպտուալ հարցեր են բարձրացվում' ճանապարհներ, ենթակառուցվածքներ եւ այլն, մենք ասում ենք, որ այդ հարցերը կդնենք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մեջ եւ դրանց լուծում ենք տալու»,- հստակեցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացի ընդունված առաջարկություններից, կառավարությունն իր նախաձեռնությամբ նույնպես որոշակի փոփոխություններ է կատարել, որոնք կապված են փոխարժեքային տարբերությունների, եվրաբոնդերի թողարկմամբ ստեղծված միջոցների կամ հանված ծախսերի հետ, ինչպիսիք, օրինակ, ռուսական վարկի տոկոսագումարների կամ մայր գումարի մարումների հետ կապված ծախսերն են եւ այլն: Բացի այդ' բյուջեի մուտքերը առաջարկվել է ավելացնել եւս 1.31 միլիարդ 390 միլիոն դրամով: Դավիթ Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ 5.5 միլիարդ մուտքեր կային, որոնք մինչ այժմ արտացոլված են եղել այլ տողերում:
«Արդյունքում` նախագծի նախնական տարբերակի հետ համեմատած, եկամուտների ընդհանուր գումարը` հաշվի առած նաեւ արտարժութային փոփոխությունները, ավելի են` 1 միլիարդ 480 միլիոն դրամի չափով: Այս նույն գումարի չափով ավելացել են նաեւ ծախսերը»,- ասաց Դավիթ Սարգսյանը: