|
Փոխարժեքներ
05 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Կիևի և Կիևի մարզի Բորիսպոլի օդանավակայաններին հարվածներ հասցնելու մեջ։
«Գիշերը նաև ռուսական կողմից հարվածներ են եղել մեր օդանավակայաններին՝ Կիևում և Բորիսպոլում։ Հենց նպատակաուղղված՝ առաջին անգամ երկար ժամանակ անց։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից օդանավակայաններին նման հարվածները արձագանք են այն քննարկումներին և նախապատրաստմանը, որոնք կապված են ամերիկյան կողմի՝ ինքնաթիռով Ուկրաինա ժամանելու և «Կիև» կամ «Բորիսպոլ» օդանավակայանում վայրէջք կատարելու հնարավորության հետ», - գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։
Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Կիևը արձանագրել է տեղի ունեցածը և հաջորդ շաբաթ «համապատասխան կերպով կճշգրտի» Ռուսաստանի օդային տարածքի նկատմամբ իր գործողությունը, որը, նրա խոսքով, «անվտանգ չէ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների առկայության պատճառով»։
«Ուկրաինան շահագրգռված է խաղաղության հաստատմամբ։ Ռուսաստանը պատասխանատվություն է կրելու իր գործողությունների համար», - հավելել է նա։
Բացի այդ, Զելենսկին հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյե քաղաքում քաղաքացիական ձեռնարկության ուղղությամբ գիշերային հարվածի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։
«Բազմաթիվ շրջաններում վնասվել են սովորական բնակելի տներ՝ Խերսոնում, Բորիսպոլում և Խարկովի մարզում։ Սումիում և Նիկոլաևում անօդաչու սարքերով հարվածներ են հասցվել առևտրի կենտրոններին», - ասել է նա։