Միասին կարող ենք
կարևոր
853 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-13 18:11
Աշխարհ

Բացահայտվել է Մակրոնին կնոջ կողմից հասցված ապտակի հնարավոր պատճառը

Բացահայտվել է Մակրոնին կնոջ կողմից հասցված ապտակի հնարավոր պատճառը

Մակրոնը կասկածվում է սիրավեպ ունենալու մեջ։

Ինչպես գրում է Daily Mail-ը, Paris Match ամսագրի լրագրող Ֆլորիան Տարդիֆը պնդում է, որ Ֆրանսիայի նախագահը «պլատոնական հարաբերությունների մեջ է եղել» ֆրանս-իրանացի դերասանուհի Գոլշիֆթեհ Ֆարահանիի հետ, և որ հենց այդ պատճառով էլ անցյալ տարի կինը նրան ապտակել է։

«Բրիժիտը տեսել է դերասանուհուց մի հաղորդագրություն», - բացատրել է Տարդիֆը։

Ըստ նրա՝ Մակրոնը Ֆարահանիին ուղարկել է «բավականին հեռու գնացող» հաղորդագրություններ։

Անցյալ տարվա մայիսին տարածված և մեծ աղմուկ հանած տեսանյութում Վիետնամում ինքնաթիռից իջնելիս Ֆրանսիայի առաջին տիկինն ապտակում է ամուսնուն։

Մակրոնն ասել էր, որ միջադեպը լուրջ բան չէ, և որ նա պարզապես վիճում էր, կամ, ավելի ճիշտ, կատակում կնոջ հետ։