|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին և ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարված է հասցրել ցամաքային, օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Խոցվել են Կիևի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Ժիտոմիրի, Ռովնոյի, Վիննիցայի և Դնեպրոպետրովսկի մարզերում գտնվող օբյեկտները, որոնք ներգրավված են տարբեր նշանակության հրթիռային զենքի և անօդաչուների արտադրության, պահման և մատակարարման, ինչպես նաև օդային իրավիճակի վերահսկողության համակարգի աշխատանքի ապահովման գործում։
Նշվում է, որ հարված է հասցվել նաև «Յուժնի» նավահանգստում գտնվող 1 բեռնանավ և Օդեսայից արևելք և հարավ գտնվող երկու բեռնատար նավեր, որոնք սպառազինություն և ռազմական գույք էին մատակարարում։