կարևոր
427 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 18:45
Հասարակություն

Բոլոր արցախցիներն էլ հոգու խորքում Արցախում են, դուրս չեն եկել․ Շուշիի դրամատիկական թատրոնի բեմադրող-ռեժիսոր Վլադիմիր Գևորգյան

Բոլոր արցախցիներն էլ հոգու խորքում Արցախում են, դուրս չեն եկել․ Շուշիի դրամատիկական թատրոնի բեմադրող-ռեժիսոր Վլադիմիր Գևորգյան

Այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով  Արցախի իշխանության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ու անդամները, հասարակական ու քաղաքական գործիչներն առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն ու ծաղիկներ խոնարհեցին «Արցախի կանչը» հուշակոթողին։ Հոբելյանական օրվա առթիվ հանդիսավոր նիստ և միջոցառում է ընթանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։