Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքում ընդունել է Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության պատվիրակությանն ու վերջինիս հրավերով Լիբանան ժամանած` Գյումրու «Վարդան Աճեմյանի» անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներին:
Ըստ Armenianorthodoxchurch-ի` հանդիպման ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը ներկայացրել է դերասաններին, ապա խոսել թատերախմբի մասին` ներկայացնելով թատրոնի ներկայիս և ապագա ծրագրերը:
Նորին Սրբությունն իր հերթին կարևորել է մշակույթի դերը հայապահպանման աշախատանքներում:
Խոսելով թատրոնի մասին` Վեհափառն ընդգծել է թատրոնի կարևոր դերը մշակույթի, գրականության և մտքի զարգացման մեջ:
«Արուեստի կողքին, թատրոնը կը հետապնդէ դաստիարակչական առաքելութիւն. լաւ թատրոն է այն թատրոնը, որ հանդիսատեսին միտքին մէջ կը շարունակուի նոյնիսկ ներկայացումէն ետք, որովհետեւ հանդիսատեսին միտքին ու հոգիին մէջ պատգամ մը ձգած կ՚ըլլայ»,- ասել է Արամ Ա-ն:
Նշենք, որ թատերախումբը ժամանել է Լիբանան` ներկայացնելու երեք ներկայացում` «Հարսանիք թիկունքում», «Սիրո քասթինգ», և «Երկնագույն շան աչքեր»: