կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-25 10:34
Առանց Կատեգորիա

Թբիլիսիի քաղաքապետը հետևել է Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքներին

Թբիլիսիի քաղաքապետը հետևել է Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքներին

2020 թվականին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքը պատրաստ կլինի: Այն կունենա 6403 քմ տարածք, 607 հանդիսականի համար նախատեսված դահլիճ։ Այս մասին, ըստ apsny.ge-ի, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն: 

«Կարելի է ասել, որ հայկական թատրոնի շենքը կառուցվում է նորովի, քանի որ այն գտնվում էր վատ վիճակում և վերականգնման ենթակա չէր: Քաղաքը կունենա ժամանցի նոր կենտրոն և հիանալի տարածք: «Քարթու» հիմնադրամն է հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը: Այն պատկանում է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին էլ համագործակցության համար ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես կարող են համագործակցել քաղաքն ու բարեգործական հիմնադրամը: 2020 թվականին աշխատանքները լիովին կավարտվեն»,- ասել է Քալաձեն: