|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենքը, որի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 870 միլիոն դրամ: Մարզպետը ծանոթացավ թատրոնի արդիական պայմաններին, զրուցեց տնօրենի և դերասանական անձնակազմի հետ:
Շենքի կառուցումն ու կահավորումն ավարտված է ամբողջությամբ, իսկ շահագործման համար մնում է լուծել որոշ տեխնիկական խնդիրներ: Թատրոնի շենքի բացման ժամկետները հստակեցնելու նպատակով մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կազմակերպել բովանդակային քննարկում՝ միաժամանակ ցանկություն հայտնելով անձամբ դիտել թատրոնի առաջիկա ներկայացումը:
«Այս շենքը մեր մարզկենտրոնի նման փոքր քաղաքի համար մեծ շքեղություն է, անառարկելի ձեռքբերում, որը պետք է նպաստի այս քաղաքի, մեր մարզի թատերական ու մշակութային կյանքի զարգացմանը: Այո, այն պետք է մշակույթ թելադրի մարզի մյուս համայնքներին, աշխատի լիարժեք, համագործակցություն հաստատի մայրաքաղաքի թատրոնների հետ, ճանաչելի դառնա մեր հանրապետությունում, նույնիսկ նրա սահմաններից դուրս: Գավառի պետթատրոնի գործունեությունը, նրա հանրաճանաչության ապահովումը կլինի մեր մշտական ուշադրության ներքո»,- հավաստիացրեց Գեղարքունիքի մարզպետը: