|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար և զգուշացում հասարակական այն խմբերի համար, որոնք նույնիսկ հոգու խորքում հավատում են Թուրքիայի հետ բարեկամանալուն, խաղաղ առևտուր անելուն և 0 խնդիրներ ունենալուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այնպիսի ջերմ և ամուր հարաբերություններ, ինչպիսին Թուրքիան ու Սիրիան են ունեցել մինչև 2011 թվականը, ուղղակի անպատկերացնելի է, սակայն դա չխանգարեց Թուրքիային` վերջին 13 տարիներին իր երբեմնի բարեկամին տարբեր ուղղություններով հարվածներ հասցնելու և երկիրը մասնատելու առումով:
Թուրքիան այսօր էլ ուղիղ նախապայմաններ է իջեցնում Հայաստանին և պաշտպանում այն պահանջներն ու սպառնալիքները, որոնք բարձրացվում են Բաքվից:
Հայաստանն այս իշխանությամբ ունի 0 դիմադրողականություն, 0 պատրաստվածություն, 0 կամք` Հայաստանի շահերը պաշտպանելու և մեր դեմ կուտակվող սպառնալիքները չեզոքացնելու հարցում»,-գրել է Աբրահամյանը: