կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-17 18:04
Քաղաքական

Բեմադրող ռեժիսոր` Սերժ Սարգսյան, սցենարի հեղինակ` Իշխան Զաքարյան

Բեմադրող ռեժիսոր` Սերժ Սարգսյան, սցենարի հեղինակ` Իշխան Զաքարյան

ԱԺ արտահերթ նիստում ՎՊ-ի տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Տարոն Մարգարյանի ունեցվածքին: Նա հայտարարեց, որ, մի քանի տարվա մեջ մի քանի հարյուրհազար դրամ աշխատավարձ ստանալով, Տարոն Մարգարյանը հսկայական ունեցվածք է կուտակել, ինչը խոսում է այն մասին, որ տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում, յուրացում եւ գողություն, որին իրավապահ մարմինները չեն անդրադառնում: Փոստանջյանը կոչ արեց, որ լինեն հստակ գործողություններ, արդարադատությունն էլ ընտրովի չլինի:

 

«Մեր հասարակության գումարները յուրացրել են, գողացել են, պաշտոնեական դիրք չարաշահել, լիազորություններ գերազանցել: Այս թատրոնի առաջին արարի ժամանակ Հովիկ Աբրահամյանն ասաց` թալանչիները լափել են, իսկ երբ ես օգտագործում էի նմանատիպ բառեր, ինձ կոռեկտության կոչ էին անում»,- հայտարարեց պատգամավորը եւ նկատեց, որ արդեն այսօր այլ մոտեցման ենք ականատես լինում, երբ փոխվարչապետն ասում է, որ տեղի է ունեցել ոչ թե բյուջեի փոշիացում, այլ կիսափոշիացում:

 

«Ժառանգությունը» իշխանության տրամադրության մեջ փոփոխություն է նկատել, երբ այլեւս չեն խոսում լափելու եւ թալանի մասին: Փոստանջյանը հայտարարեց, որ ՎՊ նախագահի կաշկանդվածությունը հասկանում է, «քանի որ նա ապրում է ինչ-որ մեկի ներդրումներով կառուցված շքեղ առանձնատանը»: Պատգամավորը կարծում է, որ եթե ՎՊ-ի տարեկան հաշվետվության քննարկումները թատրոն են, ապա բերմադրող ռեժիսորը Սերժ Սարգսյանն է, սցենարի հեղինակը` Իշխան Զաքարյանը:

 

Ի դեպ,  քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամ որեւէ այլ պաշտոնյայի Փոստանջյանը չի ուզում տեսնել Նուբարաշենի բանտում, բայց պատիժ  ամեն դեպքում պետք է լինի: Փողի մուլուցքը, ըստ նրա, դարձել է սրբություն, եւ դա պետք է վերջ ունենա:

 

ՎՊ-ի հաշվետվությունը, Փոստանջյանը համոզմամբ, պետք է լինի հաղորդում հանցագործության մասին: