|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի զենքի արտադրությունը չի խաթարվել Պարսից ծոցի պատերազմով, ընդհակառակը, դրա հզորությունները մեծանում են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ասել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Շահրոխ Շահրամը։
«Երկրում հզոր զենքի արտադրությունը շարունակվում է անխափան։ Թշնամին կարծում էր, որ Պաշտպանության նախարարության մի քանի օբյեկտների վրա հարձակումներից հետո կկարողանա խաթարել ռազմական մատակարարման շղթան։ Սակայն պաշտպանական կառույցները հեռացվել են զգայուն տարածքներից, և նրանք [թշնամին] չեն կարողացել հայտնաբերել իրանական հրթիռների արտադրության ոչ մի օբյեկտ», - ասել է Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը։
Ըստ Շահրամի, Պարսից ծոցի պատերազմը զգալիորեն մեծացրել է Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերության մոտիվացիան և արտադրական հզորությունը, այդ իսկ պատճառով զենքի արտադրությունն այժմ աճի միտում է ցուցաբերում։