կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-25 17:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպես զենքի մարդ՝ զենքի մարդու․ ինչքա՞ն ենք երգելու ու պարելու․ քաղաքացին՝ ընդդիմադիրներին

Ինչի՞ ենք պատրատ՝ ազատագրելու համար Երևանը, Սյունիքը և Արցախը, ինչքա՞ն ենք երգելու ու պարելու փողոցներում՝ ըստ Yerkir.am-ի ընդդիմադիր պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրեց մի կին Ֆրանսիայի հարապարակում ու նշեց, որ ինքը 15  տարեկանից նրա հրամանները կատարող ՝ եղել և հարցը տալիս է որպես զենքի մարդ՝ զենքի մարդու։

Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այս շարժման հիմնական նպատակը հանրային ճնշումներն են, որոնցով հնարավոր է այս իշխանություններին հեռացնել․ հասել ենք մի բնագծի, որից հետո պետք է համախմբում լինի, որ թափանիվն առաջ գնա։

Կինը նկատեց, որ այդ ընթացքում կորսուստներն ավելի կմեծածան․ «Հասել են Տիգրանակերտին․ ես ու շատերը ձեր հրամանին ենք սպասում»։

Հարցին պատասխանեց նաև ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ասաց, որ Հայաստանի ներսում այդ մեթոդներով հարցեր չեն լուծվելու․ համաժողովրդական անհնազանդության ճանապարհով են հասնելու հարցի լուծմանը։ Եվ եթե Շարժումը այս ընթացքում ձեռբերում չունենար՝ հիմա Տիգարանշենն էլ հանձնած կլինեին։ Ուրեմն պետք է տեմպը պահել, ավելացնել ճնշումը։

Մանրամասն՝ տեսանյութում․