|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս: Տնտեսվարողները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից։ Նրանցից մեկն իր խոսքում նշեց՝ իրենք «տակ տված» են աշխատում:
«Հավաքավել ենք, որ գոնե էս թանկացման պրոցեսը կանխվի, որովհետև նախկինում էնքան չխոսեցինք, որ թանկացումը թանկացման հետևից տեսանք»,– նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում