Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ ակնկալելով ստանալ նավթ արտահանող ու ներկրող հիմնական երկրների նավթային պաշարների մասին տվյալներ: Պենտագոնը նշում է, որ կցանկանար ավելի լայն տեղեկություններ ունենալ նավթի համաշխարհային պաշարների վերաբերյալ՝ հետևելով հումքի տեղափոխմանը, գներին ու առևտրի միտումներին. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է EADaily-ն:
ԱՄՆ երկրատարածական հետախուզության ազգային գործակալության հայտարարած մրցույթով՝ կապալառուն իրականացնելու է աշխարհի 22,8 հազար պահեստարաններում նավթի ու նավթանյութերի պաշարների մոնիթորինգ: Տվյալների բազայում անպայման պետք է լինեն Անգոլան, Բրազիլիան, Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան և Վենեսուելան:
Մրցույթի անցկացման մասին տեղեկությունը տեղադրված է Սպիտակ տան՝ գնումների հայտարարման մասին կայքում՝ sam.gov:
Մրցույթում հաղթողը տեղեկությունները պետք է ստանա էլեկտրաօպտիկական պատկերների, ռադարների և այլ ժամանակակից սարքավորումների միջոցով: Տվյալների ճշգրտությունը պետք է լինի 85 տոկոսից ոչ պակաս: Մոնիթորինգի ժամկետն առայժմ մեկ տարի է, սակայն կարող է երկարաձգվել ամեն տարի՝ 5 տարվա ընթացքում:
Բացի դրանից՝ կապալառուն պետք է տեղեկացնի նոր պահեստանների ի հայտ գալու, հների փակման, գործողներում նավթի պարունակության փոփոխության մասին, ընդ որում՝ պահանջվում են ոչ թե մոտավոր, այլ կոնկրետ ծավալներ:
Մրցույթի տեխնիկական փաստաթղթերում ասվում է, որ տեղեկատվությունը գաղտնի չի լինի: Դա նշանակում է, որ այլ երկրների պահեստարաններում նավթի պաշարների մասին տվյալները կարող են կիրառել ինչպես ԱՄՆ իշխանությունները, այնպես էլ ամերիկյան նավթագազային ընկերությունները: Պենտագոնն էլ պետության հաշվին կլուծի արդյունաբերական լրտեսության խնդիրները: