|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այս միջազգային կազմակերպությունը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մահանում է։ Այս մասին ասել է ԱԷՄԳ-ի ղեկավար և ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու Ռաֆայել Գրոսսին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ես անմիջական վտանգ չեմ տեսնում ՄԱԿ-ի կործանման տեսքով։ Կարծում եմ, որ խոսքն ավելի շուտ մի տեսակ դանդաղ մահվան մասին է։ ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը, նա էական ավանդ չի ներդնում նոր ճգնաժամերի կամ միջպետական պատերազմների լուծման գործում»,- հայտարարել է նա Financial Times թերթին տված հարցազրույցում։
Գրոսսին հայտարարել է նաև «հիասթափության զգացողության» մասին՝ կապված այլ ուղղություններով, մասնավորապես՝ սոցիալական հարցերով և կլիմայի փոփոխության դեմ պայքարում կազմակերպության աշխատանքի ողբալի արդյունքների հետ։