Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը զորակցում է ամերիկացի սենատորների երեք նախաձեռնություններին, որոնցով նախատեսվում է պատժամիջոցների ենթարկել Թուրքիային և Ադրբեջանին ու կանխել այդ երկներին ռազմական աջակցության տրամադրումը. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։
«Նախաձեռնություններից մեկը՝ թիվ 797-ը, խստորեն դատապարտում է Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ, կոչ է անում Սպիտակ տանը դադարեցնել ռազմական աջակցություն տրամադրել այդ երկրին, հետաքննել Մագնիտսկիի օրենքի կիրառումը Ալիևի ռեժիմի նկատմամբ, ինչպես նաև ավելացնել Հայաստանին և Արցախին ռազմական օգնությունը», - նշել է նա՝ հավելելով, որ մի շարք սենատորներ փորձում են 0-ի հասցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնությունը։