|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների Կոնգրեսին պաշտոնական ծանուցում է ուղարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու վերաբերյալ. այս մասին հայտնել է դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը:
Իր թվիթերյան էջում սենատորը գրել է՝ սա «չի պաշտպանի ամերիկացիների կյանքը և (նրանց) շահերը», բայց կթողնի «Ամերիկային հիվանդ և միայնակ»: Բացի այդ, նա Թրամփի գործողություններն անվանել է «քաոսային և անհետևողական»:
Հիշեցնենք՝ մինչ այս Թրամփը հայտարարել էր, որ երկիրը դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ: Նրա կարծիքով, կազմակերպությունը «հրաժարվել է անհրաժեշտ բարեփոխումների իրականացումից»: